05 10 2023

Լարված իրավիճակ` Սիլիկյան թաղամասում

Լարված իրավիճակ` Սիլիկյան թաղամասում

Սիլիկյան թաղամասում իրավիճակը լարված է. Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի 9-րդ փողոցի մի խումբ բնակիչներ ահազանգել են, որ վաղ առավոտից քաղաքապետարանից մարդիկ են եկել, բնակիչներին ասել՝ տան արժեքավոր իրերը հանեք, ու սկսել են քանդել տները։

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է՝ գրելով.  

«Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով Աջափնյակ վարչական շրջանի, Սիլիկյան թաղամասի 9-րդ փողոցի և գերեզմանին հարակից տարածքում քանդվում են առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվությունների թվով 21 շինություն: Նշված բոլոր շինություններն ապօրինի են և կառուցվել են վերջին ամսիների ընթացքում համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ